- Գլխավոր
- Վեբ կայքեր
- Վեբ կայքի ստեղծում
Վեբ կայքի ստեղծում
Ցանկացած որակյալ վեբ կայքի ստեղծում պահանջում է լուրջ մասնագիտական հմտություններ և ստեղծագործական աշխատանք: Ստեղծեք վեբ կայք, որը կարտացոլի ձեր գործունությունը:
Վեբ կայքի ստեղծում բիզնեսի զարգացման համար
Վեբ կայքը ձեր վիրտուալ գրասենյակն է, որը ստեղծվում է տարբեր նպատակների համար: Քանի որ վեբ կայքերը դարձել են տնտեսական ոլորտի մի մաս, դրանք օգտագործվում են բիզնեսի զարգացման համար: Կայքերի ստեղծման հիմնական նպատակները երկուսն են:
Ինֆորմացիայի աղբյուր և գովազդ
Ինտերնետ կայքը թույլ կտա զբաղվել ձեր ընկերության գովազդով և կտա հնարավորություն ներկայացնել նոր ծառայություններ, ապրանքներ կամ առաջարկներ:
Էլեկտրոնային կոմերցիա
Հնարավորություն զբաղվել օնլայն բիզնեսով, ստանալ առցանց վճարումներ և զարգազնել բիզնեսը նվազագույն ծախսերով:
Նախորդ նյութերում ծանոթացանք վեբ կայքերի նշանակության, տեսակների, անհրաժեշտության և վեբ կայքի հեռախոսային տարբերակի հիմանական պահանջների հետ: Սակայն այս նյութում կդիտարկենք ինտերնետ կայքի ստեղծման հնարավորությունները և վերլուծությունների միջոցով կգտնենք վեբ կայքի ստեղծման համար լավագույն տարբերակը:
Անվճար վեբ կայքի ստեղծում
Շատ են տարածված անվճար ինտերնետ կայքերի ստեղծման գովազդները, բայց դրանք իրականում անվճար չեն: Անվճար վեբ կայք ստեղծելու համար ձեզանից պահանջում են որոշակի տվյալներ (անուն, ազգանուն, հասցե, էլեկտրոնային հասցե): Այդպիսով ձեր անձնական տվյալները վաճառվում են այլ ընկերություններին՝ ձեր էլեկտրոնային ստորագրությամբ՝ առանց պայմաններին նախօրոք ծանոթանալու, քանի որ անվճար լինելը չափազանց գայթակղիչ է:
Անվճար վեբ կայքեր կարելի է ունենալ առաջին ամսվա օգտագործման համար, որոնք մշտական հասանելի չեն: Շատ դեպքերում այդպիսի կայքերը չունեն ամենակարևոր ֆունկցիաները: Վեբ ծրագրավրողները պատահաբար չեն ընտրում կայքի ստեղծման համար վեբ հոսթինգը: Նրանք ընտրում են որակյալ կամ ավելի ճիշտ վեբ կայքի համար համապատասխան հոսթինգ: Դա նշանակում է, որ վեբ կայքը արդեն իսկ չի կարող լինել անվճար:
Այսպիսով դուք կարող եք համոզվել, որ իրականում լիարժեք վեբ կայքը չի կարող լինել անվճար:
Վեբ կայքի ստեղծում բաժանորդագրումով
Այսօր շատերն են ցանկանում ստեղծել իրենց վեբ կայքը փոքր բյուջեով և փորձում են պատվիրել ինտերնետ կայք ամսական վճարումով: Երբ նկատվում է կայքի այցելուների թվի աճ, փորձում են կայքում կատարել փոփոխություններ, զբաղվել SEO առաջխաղացմամբ, և այդպիսով ավելանում է նրանց ծախսերը:
Կարելի է հետևություն անել որ տվյալ տեսակի կայքերը միշտ ժամանակավոր դեր են տանում և բիզնեսի զարգացման համար ամենևին էլ հարմար չեն: Այն ավելի շատ կարող է հետաքրքրել որևէ անհատի, որն ուղղակի ցանկանում է ունենալ իր բլոգը և չունի միջոցներ պատվիրելու իր սեփական վեբ կայքը:
Վեբ կայքի ստեղծում ընկերության կամ անհատի կողմից
Անհատ ծրագրավորող
Ցածր գնով ինտերնետ կայք կարելի է պատվիրել որևէ անհատից կամ գնել պատրաստի մոդել գործակալությունից: Այս երկու դեպքում դուք այդքան էլ գոհ չեք լինի, քանի որ 50000 դրամով վեբ կայքը երբեք չի դառնա թանկարժեք կայքի մակարդակի::
Դիզայներական կամ գովազդային ընկերություն
Ստեղծելով ձեր կայքը տվյալ տեսակի ընկերություններում դուք կարող եք ունենալ գեղեցիկ դիզայնով ստեղծված վեբ կայք, կարող եք գովազդել ձեր կայքը կամ ընկերությունը, սակայն գինը կլինի մի քանի անգամ ավելի բարձր:
Վեբ կայքի ստեղծում թվային գործակալությունում
Տվյալ դեպքում կայքը կստեղծվի բարձր ստանդարտների հիման վրա, իսկ SEO առաջխաղացումը կկատարվի առավել լավ, եթե ոչ գերազանց: Այս առավելությունները նույնպես պահանջում են մեծ ծախսեր:
Կորպորատիվ վեբ կայքի ստեղծում
Վեբ կայք ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ նախօրոք մշակված ծրագիր, որոշել թե որն է կայքի ստեղծման նպատակը: Պետք է հաշվի առնել կատարվելու է արդյոք SEO առաջխաղացում, գովազ, ինչ ֆունկցիաներ է ունենալու կայքը և այլն: Սակայն չպետք է հիմքը դնել մինիմալ վճար և անվճար SEO առաջխաղացում:
Անրաժեշտ ժամանակը: 21 оր
Ընդհանուր: AMD 320,000
Լրացուցիչ ծառայություններ
Կայքի ստեղծման համար պետք է
Ինտերնետ կայքի ստեղծման փուլերը
Դոմենային անունի ընտրություն
Շատ կարևոր է ընտրել ճիշտ դոմենային անուն ձեր կայքի համար: Այն պետք է արտացոլի ձեր գործունեությունը, հասկանալի լինի կայքի այցելուի համար: Կայքի հասցեի անունը կարևոր է նաև որոնողական համակարգերի համար, որոնք հաշվի են առնում նյութի իմաստային կապը դոմենային անվան հետ:
Վեբ հոսթինգի ընտրություն
Պետք է ընտրել ապահով վեբ հոսթինգ, որը կունենա նաև անհրաժեշտ ռեսուրսները ձեր կայքի ստեղծման համար: Այն տալիս է հնարավորություն ստեղծել ձեր կայքը վճարելով կայքի տեղադրման համար:
Վեբ կայքի տեսակի որոշում
Պետք է որոշել կայքի ստեղծման նպատակը, անհրաժեշտ ֆունկցիաները և փոփոխությունների հնարավորությունները: Կայքի պատրաստման հիմքը կարևոր է նրանով, որ հետագա ֆունկցիաների ավելացումը չպահանջի կայքի ամբողջական փոփոխություն:
Կայքի դիզայնի ստեղծում
Դիզայնը կարևոր դեր է կատարում, բայց այն ամենակարևորը չէ: Կայքը պետք չէ ստեղծել թղթի վրա նկարված սխեմայով: Այն պետք լինի ճիշտ կառուցված Google որոնողական համակարգի ստանդարտներով: Կայքը պետք է լինի ադապտացված հեռախոսների համար:
Բանալի բառի փնտրում
Այս փուլուլ անհրաժեշտ է կատարել ձեր կայքի առաջխացաման համար անհրաժեշը բանալի բառի կամ բառերի ընտրունթյունը: Բանալի բառը հենց այն է, որով ձեր կայքը պետք է տեսանելի դարձնել որոնողական համակարգերում:
Կայքի առաջին էջի ստեղծում
Այս էջը պետք է արտացոլի ձեր գործունեությունը: Կայքի այցելուն պետք է անմիջապես հասկանա ողջ բովանդակությունը: Պետք է կարողանալ հակիրճ ներկայացնել հիմնական ծառայությունները կամ ապրանքները: Չպետք է ավելորդ ծանրաբեռնել նյութը ամբողջությամբ ներկայացնելով առաջին էջում:
Վեբ կայքի ստեղծում և SEO օպտիմալացում
Վերջինիս ստանդարտները մշտապես փոփոխվում են և խստացվում պահանջները որոնողական համակարգերի կողմից: Այս փուլում պետք կայքը էջը ստեղծել բանալի բառի կամ փնտրման բառի հիմքով: Կայքը պետք է ստեղծվի Google-ի ռոբոտների համար հասկանալի լեզվով, բայց միաժամանակ կարևոր է նաև կայքից օգտվելու հեշտ լինելը այցելուի համար :
Վեբ կայքի ստեղծման նյութի Վերլուծություն
Այս օրինակը ներկայացված է մաքսիմալ պարզեցված ձևով, որպեսզի պատկերացում տա կայքերի ստեղծման մասին: Հուսով ենք ձեզ հետաքրքեց Hello Site գործակալության կողմից կազմված նյութը, որի մասին ձեր կարծիքը և խորհուրդները կարող եք թողնել մեկնաբանություններում:
Պրոֆեսիոնալ վեբ կայք ստեղծելու համար կարող եք դիմել մեր գործակալությանը սեղմելով ներքևի կոճակը: